Հանրագիտարան

Բուժքույրերի միջազգային օր

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է:

Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նա է կազմակերպել գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: 1854թ.-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետև Ղրիմ`   այցելելու հիվանդանոցները:

 

Նրան ուղեկցում էր նաև 38 օգնական, որոնց թվում էին գթության քույրեր և միանձնուհիներ: Հատուկ հետևողականությամբ Ֆլորենսն սկսեց խնամել պատերազմի դաշտում վիրավորվածներին:

 

Լազարեթում նրա գործողությունների շնորհիվ զգալիորեն նվազել էր մահացությունների թիվը:

 

Պաշտոնապես այս տոնն սկսել են նշել 1974թ.-ից, երբ աշխարհի 141 երկրի գթության քույրերը միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության`   Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: