Հանրագիտարան

Չվող թռչունների համաշխարհային օր

Մայիսի 14-ին աշխարհի բնապահպանները նշում են Չվող թռչունների համաշխարհային տոնը, որի համար որպես հիմք ծառայել է 1906թ. ապրիլի 1-ին ստորագրված թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան:

Մայիսից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում երկնքում կարելի է տեսնել չվող թռչուններ`   կռունկներ, ճայեր, սագեր, փոքր ագռավներ, որոնք իրենց բույներն են վերադառնում: 1600թ.-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից:

 

Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին:

 

Թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները`   երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար:

 

Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: