Հանրագիտարան

Վարդենիս

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Գեղարքունիք
Այլ անվանումներ`   Վասակաշեն
Բարձրություն ծովի մակարդակից`   1940—2000 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   12 753 մարդ (2001)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   վարդենիսցի
Հեռախոսային կոդ`   +374 (269)
Փոստային ինդեքսներ`   1601—1603

Վարդենիս քաղաքը գտնվում է նախկին Վարդենիսի շրջանի աշխարհագրական կենտրոնում, Հանրապետության մայրաքաղաքից 170 կմ, մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա, Սևանա Լճի հարավ-արևելյան կողմում:

Համայնքի  վարաչական տարածքը կազմում է 3825.6 հա, որից քաղաքի տարածքը`   852.8հա: Ծովի մակերևույթից 2006 մ բարձրության վրա գտնվող բնակավայրի տարածքի կլիման խիստ է`   հունվարի միջին ջերմաստիճան -60C, ձմռան տևողությունը`   6 ամիս է: Տարեկան տեղումների քանակը կազմում  է 400-500մմ:
 
Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Համայնքի նախկին անվանումները`   Վասակաշեն, Ոսկեշեն, Բասարգեչար, իսկ 1969թ-ից թուրքական դրոշմը կրող շենը անվանվեց Վարդենիս:
 
1930թ. կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը մինչև 1996թ. եղել է ավան Վարդենիսը, այժմ`   քաղաք Վարդենիսը:
 
Տնտեսական ներուժի անկումը, ֆինանսական միջոցների բացակայությունը, պատերազմական գործողությունների հասցրած վնասները, աշխատատեղերի քանակի նվազումը նպաստել է բնակչության թվի նվազմանը:
 
Վարդենիս քաղաքում բնակվում են մոտ 700 բռնագաղթվածներ: Բնակչության զբաղվածության հիմնական ոլորտներն են`   առևտուրը և սպասարկումները: Ցածր է բնակչության կենսամակարդակը և վճարունակությունը:
 
Գործում են նաև Վ. Համբարձումյանի անվան Մանկավարժական ինստիտուտը և Պետական մանկավարժական քոլեջը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: