Հանրագիտարան

Աթաբասկա

Աթաբասկա. գետ Կանադայի արևմուտքում, Մաքքենզի գետի համակարգում։

Այն սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, հոսում Մեծ հարթավայրով, թափվում Աթաբասկա լիճը։ Երկարությունը 1231 կմ է, նավարկելի է Քլիրուոտեր վտակի միախառնման տեղում գտնվող Ուոտերուեյս գետային նավահանգստից սկսած։

Անվանումը (անգլերեն`   Athabasca) տեղի հնդկացիների լեզվով նշանակում է «տղմոտ իջվածք» (այդպես են հնդկացիները անվաներ մանր լճերից մեկը)։ Այդ անվանումը հետագայում եվրոպացիները տարածեցին մեկ այլ մեծ լճի ու գետի վրա։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: