Հանրագիտարան

Բյուրեղավան

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Կոտայք
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   8152 մարդ (2001)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   բյուրեղավանցի
Հեռախոսային կոդ`   +374 (222)
Փոստային ինդեքս`   2214

 

Բյուրեղավանը, քաղաք է Հայաստանի Կոտայքի մարզում, գտնվում է մարզի հարավ արևմտյան հատվածում: Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43կմ է, մայրաքաղաք Երևանից 20 կմ, նախկինում կոչվել է Արզնի բանավան:
Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48հա.։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից`   Նուռնուսի գյուղական համայնքին:
Որպես բնակավայր Բյուրեղավանը գոյություն ունի 1945 թվականից։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան: 1994 թվականին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Բյուրեղավանին արդեն տրվել է քաղաքի կարգավիճակ: Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-92 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով:
Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն: Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում`   «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ: Կլիման մեղմ է. ամառը`   զով, ձմեռը`   ոչ ցրտաշունչ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: