Հանրագիտարան

Ռադիոյի օր

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմից Կրոնշտադ: Այդ օրն էլ դարձավ Ռուսաստանում և այնուհետև նաև Սովետական Միությունում «Ռադիոյի օր»:

Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին:

 

Այն կյանքի կոչվեց 1901 թվականին, երբ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կորնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):

 

Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնականորեն նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի:

 

Ռադիոյի օրը`   մայիսի 7-ին, մեծ հանդիսավորությամբ նշում են ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, դասախոսները: Կազմակերպվում են տարբեր տոնական համերգներ`   նվիրված Ռադիոյի օրվան:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: