Հանրագիտարան

Ստեղծվել է առաջին նամականիշ սև պեննին

Աշխարհի առաջին նամականիշը սև պեննին է: Այն թողարկվել է Անգլիայում 1840 թվականի մայիսի 6-ին: Ռոուլենդ Հիլի ջանքերով 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվեցին աշխարհի առաջին «Սև պեննի» անունով փոստային նամականիշերը:

Առաջին նամականիշի և ծրարի ստեղծման մրցույթին ներկայացված էր ավելի քան 2700 առաջարկություն, որից ընտրվեց Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերների և Հենրի Քոուլի նախագիծը:

 

Փոստային ռեֆորմը նպաստեց Անգլիայում նամակագրության աճին (1939թ.՝ 75 մլն, 1840թ.՝ 168մլն), հեշտացրեց փոստային առաքումների մշակումը, վճարման հաշվարկը: Ռոուլենդ Հիլը 1854 թվականին ընտրվեց անգլիական փոստային ծառայության գլխավոր քարտուղար:

 

Լոնդոնում տեղադրվել է Ռոուլենդ Հիլի հուշարձանը, իսկ աճյունը հանգչում է Վեստմինիստրյան աբբայությունում՝ աշխարհում առաջին շոգեմեքենայի գյուտարար Ջեյմս Ուաթի կողքին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: