Հանրագիտարան

Ապարան

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արագածոտն
Առաջին հիշատակում`   II-րդ դար
Այլ անվանումներ`   Բաշ Ապարան (մինչև 1935)
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   6158 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   ապարանցի
Հեռախոսային կոդ`   +374 (252)
Փոստային ինդեքս`   0301

 

Ապարանը քաղաք է Հայաստանի Արագածոտնի մարզում: Երևանից 59 կմ դեպի հյուիս-արևմուտք, Քասաղի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս արևմուտքում, 1880 մ բարձր: Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը`   երկրորդ դարում Casala ձևով: Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը`   Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ V դարում նրանց կառուցած Քասաղի բազիլիկը ցարդ կանգուն է: X դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն`   պալատ: Քասաղն Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի «Ապարանից Ս. Խաչ» վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ: Թեև նույնիսկ XVIII դարում Զաքարիա պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը: XVIII դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը: Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը:
Սույն հոդվածի ներքևում կարդա Նիգ գավառի մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: