Հանրագիտարան

Ալավերդի

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Լոռու
Առաջին հիշատակում`   մ.թ.ա. 2-րդ դար
Այլ անվանումներ`   մինչև 1935 — Մանես
Մակերես`   18 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   1 000 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   16600 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր, հույներ
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի, Հունական ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն`   ալավերդցի
Հեռախոսային կոդ`   +374 (253)
Փոստային ինդեքսներ`   1701-1708

 

Ալավերդի, քաղաք է Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարավանդում։ Ռելիֆին բնորոշ են տարբեր մակարդակի բարրությունները`   750- 1400 մ և ընդգծված թեքությունները`   մինչև 35 աստիճան։ Ալավերդին և շրջակայքը բնակեցված են եղել վաղուց, հայտնաբերված հնագիտական ապացույցները պատմական բոլոր դարաշրջանների են։ Ալավերդին հարուստ է պատմական հուշարձաններով, շատ հայտնի է Սանահինի վանքը և կամուրջը։ Քաղաք է 1938-ից, մինչև 1939-ը հայտնի է եղել նաև Մանես անունով։
 
Պատմությունը
Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմի քար։ Այս անվանման ստուգաբանությունը հաստատվում է Ալավերդու մոտակայքում գտնվում կարմիր քարի հանքով, ինպես նաև դեռևս մ.թ.ա 2-րդ հազարամյակից շահագործվող պղնձի հանքերի առկայությամբ, որոնց երևակումները նույպես ունեն կարմիր երանգ: Հետագայում 17-րդ դարում բաշիբոզուկ բորչալու թուրքական ցեղերը այն աղավաղեցին և տվեցին Ալլահվերդի անունը, որը սովետական իշխանության տարիներում փոխվեց Ալավերդի։
1770 թվականին Պոնտոսից (Սև ծովի հարավային ափ) մոտ 800 ազգությամբ հույն (պոնտացի) ընտանիք այստեղ են հրավիրվել որպես հանքափորներ։ Նրանք էլ հիմնեցին Ալավերդուն հարող Մադան գյուղը։ Ժամանակին Ալավերդին դարձավ արդյունաբերական ավան, իսկ այնուհետև քաղաք։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: