Հանրագիտարան

Ագարակ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Սյունիք
Հիմնադրված է`   1949
Մակերես`   6 կմ²
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   5,112 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ-Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   ագարակցի
Հեռախոսային կոդ`   +374 (286)
Փոստային ինդեքս`   3403

'''Ագարակը''' փոքր արդյունաբերական քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Այն Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է`   Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։ Բնակչության թիվը կազմում է մոտ հինգ հազար մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին, որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: