Հանրագիտարան

Սուրբ Կարապետ վանքի ճակատամարտ (622)

Վախթանգի եղբայր Սուրենի գլխավորած Պարսից թագավորության բանակը (9.000 ռազմիկ) մտավ Տարոն և ճամբարեց Արդնի գյուղի մարգագետիններում`   Վարագա լեռան մոտ: Դրանից հետո Սուրենը սկսեց բանակցություններ`   նպատակ ունենալով հասնել Վախթանգի կնոջ և տղայի ազատմանը:

Այդ ընթացքում Սմբատը իր հիմնական բանակը (6.000 ռազմիկ) թողեց Մեղտիում`   բանակցությունների եկած Սուրենին էլ առաջարկելով մի հեծյալ ջոկատ (500 ռազմիկ) թողնել Մեծամորում: Այնուհետև Սմբատի գլխավորած Մամիկոնյան (մոտ 500 ռազմիկ), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց գունդը (մոտ 200 ռազմիկ) և Սուրենի գլխավորած հեծյալ ջոկատը (400 ռազմիկ) շարժվեցին դեպի վանք:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Վանքի մոտակայքում Սմբատը ու իր հեծելազորը անակնկալ հարձակումով ոչնչացրին Սուրենի հեծելազորին: Այդ ընթացքում Վարազ Միհարվածանի Պալունին մենամարտում սպանեց Սուրենին, իսկ նրա ուղեկիցներին հայերը կախեցին մոտակա ծառից:
  • II փուլ – Հայերը երկու կողմից շրջապատեցին Մեծամորում տեղակայված թշնամու ջոկատը և ոչնչացրեցին այն:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 100, թշնամին`   900 զինվոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: