Հանրագիտարան

Սյունիքի ճակատամարտ (451)

Ավարայրի ճակատամարտից հետո Առանշահիկների, Ուտիների և Գարդմանցիների միացյալ գնդերը ուղղություն վերցրեցին դեպի Արցախ: Պարսից թագավորության բանակը, տեղեկանալով վերջիններիս շարժման ուղղության մասին, սկսեց հետապնդել Հայկական գնդերին:

Մարտի ընթացքը

  • I փուլ – Անգեղ ձորում (Վայոց ձոր) Պարսից թագավորության բանակը շրջապատեց Հայկական բանակին, սակայն վերջինս ճեղքեց շրջապատման օղակը և հեռացավ:
  • II փուլ – Եղեգիս գյուղում (Վայոց ձոր) հետապնդում իրականացնող Պարսից թագավորության բանակը կրկին շրջապատեց Հայկական բանակին, սակայն այս անգամ ևս վերջինիս հաջողվեց ճեղքել թշնամու շարքերը և հեռանալ:
  • III փուլ – Մարտերով Մարանդ գավառի ուղղությամբ շարժվող Հայկական բանակին ի վերջո հաջողվեց պոկվել թշնամուց և նահանջել:

Հայերը կորցրին մոտ 500, թշնամին՝ մոտ 1.000 զինվոր: Անգղ ամրոցի ճակատամարտը (451) իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում։

Մարտից հետո
 
Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց մտնել Արցախ և Ուտիք, որտեղ շուտով կազմավորվեց Արցախ-Ուտիքի թագավորությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: