Հանրագիտարան

Որջնհաղի ճակատամարտ

Որջնհաղի ճակատամարտը տեղի է ունեցալ Վարդանանց պատերազմի ժամանակ:

Մինչ մարտը

Շարունակվող Վարդանանց պատերազմի պայմաններում Տայք մտած Պարսից թագավորության բանակը սկսեց ասպատակել հայկական գյուղերը: Միաժամանակ թշնամու մի խոշոր ջոկատ էլ մոտեցավ Հայկական բանակին`   փորձելով անակնկալի բերել նրան:
 
Մարտի ընթացքը
  • I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն Հայ ռազմիկները անակնկալի չեկան և, հեծնելով ձիերը, իրենք գրոհեցին հակառակորդի վրա:
  • II փուլ – Պարսից թագավորության բանակը անակնկալի եկավ, մատնվեց խուճապի և, կրելով ծանր կորուստներ, դիմեց փախուստի:
  • III փուլ – Հայկական բանակը հետապնդեց և անխնա ոչնչացրեց թշնամուն մնացորդներին, սակայն այդ ընթացքում Հմայակը զոհվեց:
  • IV փուլ – Հայկական բանակը հարձակվեց գյուղերն ասպատակել փորձող թշնամու ջոկատների վրա և ոչնչացրեց ու հալածեց նրանց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 8.000 զինվոր:
Մարտից հետո
 
Ճակատամարտից հաշված օրեր անց Տիզբոնում սկսվեցին հաշտության բանակցություններ: Պարսից թագավորության բանակի կրած հսկայական կորուստների, Մարզպանական Հայաստանում շարունակվող ու Պարսից թագավորության բանակի համար անհաջող ընթացք ունեցող մարտերի, ինչպես նաև հոների հսկայական բանակի ներխուժման պայմաններում փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Պարսից թագավորության, առանց լրջորեն վնասելու արքայից-արքայի հեղինակությունը, պետք էր վերականգնել նախկին վիճակը: Այս պայմաններում պարսկական կողմը հրաժարվեց կրոնափոխության և տնտեսական հալածանքների քաղաքականությունից ու գնաց այլ զիջումների, որից հետո Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբությունը) վերջացավ: Մինչև Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը) Հայոց մարզպանությունում հաստատվեց խաղաղություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: