Հանրագիտարան

Շղփա ամրոցի ճակատամարտ

Սատրապական Հայաստանի XIV ապստամբության պայմաններում, տեղեկանալով Վասիլ II-ի գլխավորությամբ Տայք մտած բյուզանդական բանակի և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների առաջխաղացման մասին, Գեորգի I-ի, Հրահատ-Ռատի Օրբելյանի և նրա եղբայր Իվանեի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները այրեցին Օլթին ու նահանջեցին դեպի հյուսիս-արևելք:

Թշնամին հասավ Չլդր լճին և ճամբարեց նրա շրջակայքում:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Փորձելով անակնկալի բերել ճամբարած թշնամուն`   Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած բանակը սկսեց արագ երթով մոտենալ նրան: Սակայն Վասիլ II-ը ժամանակին տեղեկացավ այդ մասին և մարտական պատրաստության բերեց իր բանակը: Արդյունքում հակառակորդը բյուզանդական բանակին մոտեցավ հոգնած վիճակում և, տեղեկանալով այն մասին, որ թշնամուն անակնկալի բերել չի հաջողվել, փորձեց արագ նահանջել:
  • II փուլ – Բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման`   առաջապահը կազմող ուժերով հասնելով Հրահատ-Ռատի Օրբելյանի ու նրա եղբայր Իվանեի գլխավորությամբ նահանջող հակառակորդի հիմնական բանակի վերջապահին: Մինչև օրվա վերջը շարունակված համառ մարտում համալրումներ ստացած բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ի վերջո հաղթանակ տարան: Սեփական ձիով ճահճում խրված Հրահատ-Ռատին և նրա զինակից Խուրսը զոհվեցին, իսկ Իվանեն գերվեց:
Մարտից հետո
 
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը`   մոտ 5.000, պարտվողներից`   հայերը`   մոտ 3.000, դաշնակիցը`   մոտ 3.000 զինվոր: Ճակատամարտը պայմաններ ստեղծեց բյուզանդական կողմի հետագա հաջողության համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: