Հանրագիտարան

Կաղամախյա բլրի ճակատամարտ

623 թ-ին Բյուզանդական կայսրության բանակը սրընթաց արշավանք իրականացրեց դեպի Պարսից թագավորության տիրապետության տակ գտնվող տարածքի խորքեր և որոշ հաջողությունների հասավ, սակայն ի վերջո ստիպված եղավ մարտերով նահանջել դեպի արևմուտք:

Բյուզանդական բանակի նահանջը հնարավորություն տվեց պաշտոնական Տիզբոնին 624 թվականին հերթական հարձակումը կազմակերպել Տարոնի ուղղությամբ: Տիրան Մամիկոնյանի և Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000 զինվոր) շարժվեց Վարդուհրի գլխավորությամբ Տարոն մտած Պարսից թագավորության բանակի (50.000 զինվոր) դեմ`   ամուր դիրքեր գրավելով բլրի մոտով հոսող գետի ափին: Շուտով գետի մյուս ափին մոտեցավ Պարսից թագավորության բանակը:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման և փորձեց անցնել գետը, սակայն Հայկական բանակը կտրուկ հակահարձակումով ջարդեց թշնամուն, ծանր կորուստներ պատճառեց նրան և մատնեց փախուստի:
  • II փուլ – Հայկական բանակը անցավ գետը և սկսեց հետապնդել թշնամու փախչող մնացորդներին: Այդ ընթացքում Տիրանը հանդիպեց Վարդուհրին: Հասնելով վերջինիս և սկսելով մենամարտը նրա հետ`   Տիրանը հարվածեց Վարդուհրի աջ ոտքին ու կտրեց այն, որից հետո տապալեց իր հակառակորդին ձիուց և գլխատեց: Իր հերթին Վարազ Պալունին հետապնդեց և նիզակահարեց մի հեծյալ պարսիկի: Մյուսը, թեև հարվածեց ու նրա տակ սպանեց ձիուն, սակայն այս անգամ Վարազն արդեն հետևակ վիճակում հարձակվեց հեծյալ մարտնչող թշնամու վրա և սպանեց նրան:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 13.000, թշնամին`   49.550 զինվոր: Այս ճակատամարտը վերջնականապես վերացրեց ապստամբներին ոչնչացնելու և ապստամբությունը ուժով ճնշելու Պարսից թագավորության հնարավորությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: