Հանրագիտարան

Արծաթի ճակատամարտ

Ծաղիկի ճակատամարտից հետո ստացվեց այնպես, որ Մուշեղ Քաջակորով Մամիկոնյանը, Ներսեհ Կամսարականը, Խուրս Արշամունին և իրենց հետ գտնվող փոքրաթիվ ռազմիկները կտրվեցին դեպի Կարին շարժվող Հայկական հիմնական բանակից:

Մոտենալով Արծաթ գյուղին`   հայ ռազմիկները տեսան, թե ինչպես իրենց հետապնդած և չհասած Պարսից թագավորության ջոկատի ռազմիկներից մեկը, կատաղած իր կրած անհաջողությունից, ուզում է սպանել հունձ անող հայ գյուղացիներից մեկին:

Մարտի ընթացքը
 
Տեսնելով իր հայրենակցի վտանգավոր դրությունը`   Խուրս Արշամունին հարձակվեց պարսիկի վրա և սպանեց նրան, իսկ մնացած հայերն էլ ոչնչացրեցին մյուս թշնամու մյուս ռազմիկներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: