Հանրագիտարան

Մզկիթ

Մզկիթը կամ մեչիդը (արաբերեն՝ مسجد «պաշտամունքների վայր») մուսուլմանական ժամերգության ճարտարապետական շինություն է։

 

Մզկիթը մահմեդական պաշտամունքային կառույց է, որի`   դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, 705–715 թթ.):
Տարբեր երկրներում, շինարարական ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով թելադրված, մշակվել են մզկիթի զանազան տիպեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրների մզկիթներին բնորոշ են դեպի բակ դուրս եկող մեծաթիվ նավերով խոր աղոթասրահը, կեսոնավոր (հատվող հեծաններով) առաստաղները, շթաքարազարդ գմբեթները [Կուտուբիա մզկիթը (1153 թ.)՝ Մառակեշում (Մարոկկո)]: Իրանում (Զավարի մզկիթը, 1135 թ., Սպահանի գլխավոր մզկիթը) և Կենտրոնական ու Միջին Ասիայում տարածված են բակի շուրջն այվաններով (դեպի բակ բացվող թաղածածկ դահլիճներ), մոնումենտալ շքամուտքով [Կալյան մզկիթը (XII դար)՝ Բուխարայում], իսկ Թուրքիայում՝ կենտրոնակազմ, փոքր գմբեթներով շրջափակված, կենտրոնական մեծ գմբեթով ծածկված [Սուլեյմանիեն (1577 թ.)՝ Ստամբուլում, ճարտարապետ՝ Սինան] մզկիթները: Զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, աղյուսի և քարի ձևավոր շարվածքով, ջնարակած խեցեղենով, խճազարդերով, որմնազարդերով: Ժամանակակից մզկիթները կառուցվում են նորագույն շինարարական նյութերով՝ հիմնականում պահպանելով ավանդական հատակագիծը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: