Հանրագիտարան

Վերածննդի ճարտարապետություն

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին: Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները:ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները:

 

Սովորաբար Իտալական վերածնունդը բաժանվում է երեք շրջանի: Ի տարբերություն գեղանկարչության և քանդակագործության, որոնց զարգացումը համընկնեց 14-րդ դարի կեսերին, ապա Վերածննդի ճարտարապետությունը, կապված 14-րդ դարի տնտեսական ճգնաժամի հետ, սկսեց իր վերելքը 15-րդ դարի սկզբին:
 
Վերածննդի Ճարտարապետության երեք շրջանները՝
  1. Վաղ Վերածնունդ կամ կվատրոչենտո - մոտավոր համընկնում է 15-րդ դարի հետ
  2. Բարձր Վերածնունդ - 16-րդ դարի առաջին քառորդ
  3. Ուշ Վերածնունդ կամ Մաներիզմ - մոտավոր 1520 - 1600 թվականներ

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: