Հանրագիտարան

Ռոմանական ճարտարապետություն

Ռոմանական ճարտարապետությունը միջնադարյան Եվրոպայի ճարտարապետություն է`   իրեն բնորոշ կիսաշրջանակաձև կամարներով:

 

Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա: Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում: XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է Գոթական ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով: Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո: Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև Նորմանական ճարտարապետություն:
Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով: Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ: Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում:
Այդ ժամանակընթացքում բավականին շատ ամրոցներ կառուցվեցին, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին: Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող: Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել: Այս երևույթն ահագին տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում:
Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում`   Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում: Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան: Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: