Հանրագիտարան

Դանիայի ճարտարապետություն

Դանիայի ճարտարապետությունն ունի վիկինգյան դարաշրջանի ակունքներ: Այդ դարաշրջանին բնորոշ բավականին հարուստ հնագիտական հայտնագործություններ կան:

Դանիայի ճարտարապետությունը սկսել է հաստատվել Միջնադարում, երբ առաջին անգամ ամբողջ երկրով մեկ սկսեցին կառուցվել ռոմանական, ապա գոթական ոճերի եկեղեցիներ և տաճարներ: Հենց այդ դարաշրջանում քարի պակասության պատճառով աղյուսը սկսեց օգտագործվել որպես շինանյութ ոչ միայն եկեղեցիների, այլ նաև պաշտպանական կառույցների և ամրոցների շինության համար:

Ֆրեդերիկ II և Քրիստեան IV թագավորները տպավորված լինելով ֆրանսիական ամրոցներով Դանիա կանչեցին հոլանդացի և ֆլամանդացի դիզայներենրի, ի սկզբանե երկրի պաշտպանական կառույցներն ուժեղացնելու համար, բայց նրանք ավելի ու ավելի շատ սկսեցին կառուցել վերածննդի ոճի թագավորական ամրոցներ և պալատներ: Դրան զուգահեռ սկսեց տարածվեց կես-փայտյա շինությունները, որոնք ծառայում էին որպես շարքային կացարաններ քաղաքներում և գյուղերում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: