Հանրագիտարան

Միավորների բացարձակ համակարգ

Գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գաուսը (1777թ. ապրիլի 30 Բրաունշվեյգ - 1855թ., Գյոթինգեն) սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807թ.-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն:
1832թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես`   էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը:
 
1840թ. մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: 
 
Գաուսն զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին:
 
Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (1801թ.), Պալադա (1802թ.)  և այլ փոքր մոլորակներ: Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորն ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: