Հանրագիտարան

Գրանիտ

Գրանիտը (լատ. granum - հատիկ) բյուրեղային, մեծ, միջին և փոքր հատիկներով զանգվածային հրաբխային ապար է:

Գրանիտն ունի բարդ բաղադրություն: Հիմնականում կազմված է դաշտային սպաթից, փայլարից և կվարցից: Կախված այս հանքանյութերի հարաբերակցությունից`   գրանիտն ընդունում է զանազան գույներ: Առավել տարածված են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգներ:

 

Գրանիտը վաղուց օգտագործվում է որպես շինարարական քար շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավական պարզ եղանակի: Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունն արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է:

 

Այն դիմանում է մինչև 800°С ջերմաստիճանի: Բնական հանքանյութերի մեջ՝ բյուրեղներից և կվարցիտներից հետո, այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ: Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ:

 

Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ: Այն օպտիմալ է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար: Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարման համար, հատկապես`   այնտեղ, որտեղ պետք է համատեղել էսթետիկան և ամրությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: