Հանրագիտարան

Լաբրադորիտ

Լաբրադորիտն իր անվանումն ստացել է հայտնաբերման վայրից`   Հս. Ամերիկայի Լաբրադոր թերակղզուց: Այն հրաբխային ապար է, որը հիմնականում բաղկացած է պլագիոկլազից`   պիրոքսենների և հանքային միներալների աննշան խառնուրդով լաբրադորից:

Բաղադրության յուրահատկություններից ելնելով`   առանձնացնում են 2 տեսակի լաբրադորիտ`   սև և մոխրագույն: Առավել տարածված են մուգ լաբրադորիտները: Լաբրադորիտը լավ մշակվում է:

 

Այն օժտված է մեծ ամրությամբ և ցրտադիմացկունությամբ, ինչը հնարավորություն է տալիս հաջողությամբ կիրառել այն շենքերի արտաքին հարդարման մեջ:

 

Դեկորատիվությունը, մակերեսի ցանկացած ֆակտուրա ստանալու հնարավորությունը և երկարակեցությունը թույլ են տալիս օգտագործել քարը նաև ինտերիերում:

 

Սքանչելի են դիտվում նաև լաբրադորիտից պատրաստված սեղաներեսները, պատուհանագոգերը և աստիճանները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: