Հանրագիտարան

Մարմար

Այս անվանումը ծագել է հին Հունաստանում (թարգմանաբար "marmaros" նշանակում է «փայլուն քար»):

Մարմարը կերպափոխային ապար է`   բաղկացած հիմնականում կալցիտի կամ դոլոմիտի հանքանյութից, որը կազմավորվել է ավելի քան 2.5-4 միլիարդ տարի առաջ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ կարբոնատների վերաբյուրեղացման արդյունքում:

 

Մարմարը գունային առումով բազմազան է`   սպիտակից, դեղինից և վարդագույնից մինչև կանաչ և սև: Գունավոր մարմարը սովորաբար ունի մանրերակներ, որոնք բնական խառնուրդներով լցված ճեղքեր են: Մարմարի գույնը տարիների ընթացքում չի խամրում և չի փոխվում:

 

Իսկ ամենակարևոր արժանիքներից են էկոլոգիապես մաքուր լինելը և աղմուկը կլանելու հատկությունը: Մարմարն ունի մի եզակի հատկություն ևս՝  մանրէասպան է: Այն ամենահին երեսպատման նյութերից է: Շնորհիվ շքեղ տեսքի և դասական գեղեցկության մարմարը կիրառվում է որպես երեսպատման, դեկորատիվ և քանդակագործական հիանալի նյութ:

 

Կիրառվում է ինտերիերի և էքստերիերի հարդարման  (հատակ, պատեր, սեղաներեսներ, աստիճաններ, վանդակաճաղեր, պատուհանագոգեր, քիվեր, շրիշակներ, սյուներ և այլն), քանդակների և հուշարձանների պատրաստման համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: