Հանրագիտարան

Ֆելզիտ

Ֆելզիտը հրաբխային, ոչ հայելատիպ, բաց երանգներով, շատ թե քիչ աստիճանի կվարցային, կարբոնացված քար է:

Ֆելզիտն առավել խիտ է և ծանր, քան մնացած տուֆերը, քանի որ տարբերվում է իր կառուցվածքով, այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են գրանիտի հրաբխային էկվիվալենտ:

 

Քարի այս տեսակը տիպիկ հրաբխային ծագման է, սակայն չի կարելի շփոթել այն տուֆի հետ։ Ունի նուրբ բաց երանգավորում, հարուստ է բնական գույներով`   մասնավորապես դեղին և կապույտ ֆրագմենտներով: 

 
Ֆելզիտը կարելի է օգտագործել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարման ու երեսպատման համար։ Այն կարելի է օգտագործել որպես դեկորատիվ դետալ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: