Հանրագիտարան

Տրավերտին

Տրավերտինը լեռնային ծակոտկեն քարի տեսակ է: Այն տեղումնային լեռնային ապար է, որն առաջացել է հիմնականում եռացող կամ կարբոնատ կալցիով հարստացած տաք կամ սառն ածխաթթվային աղբյուրներից:

Քարի անվանումը ծագել է Իտալիայի Տիվոլի քաղաքի անվանումից, որը գտնվում էր Հռոմից ոչ հեռու և որտեղ կար տրավերտինի մեծ պաշարներ։ Դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից շինարարության և ճարտարապետության մեջ օգտագործվող ամենատարածված քարը տրավերտինն էր:

 

Տրավերտինը մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է: Հաճախ են հանդիպում փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ, ինչը պայմանավորված է քարում առկա երկաթի կամ այլ ուրիշ օրգանական միացությունների պարունակությամբ:
 
Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր և առանձնանում է քիչ խտությամբ ու արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, իսկ նրանից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք թեթև քաշ է ունենում։ Այն հեշտ է փայլեցվում, ստանում հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման ընթացքում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։
 
Տրավերտինն ավելի քան հազար տարի կիրառվում է շինարարության և ճարտարապետության մեջ որպես շինարարական, դեկորատիվ, երեսպատման նյութ, այսօր էլ այն ամենաշատ օգտագործվող քարն է ժամանակակից ճարտարապետության մեջ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: