Հանրագիտարան

Սերդոլիկ

Սերդոլիկը կամ կարնեոլը խալցեդոնի տարատեսակներից է: Նրա գույներն սկսվում են բաց վարդագույնից, կարմրանարնջագույնից՝ հասնելով մինչև կարմրաշագանակագույնի:

Կարող է ունենալ անհավասար գունավորում՝  համադրելով միանգամից մի քանի երանգներ: Բաց երանգների մասում այն թափանցիկ է, մուգ երանգների մասում՝ թանձր:

 

Ունի մոմե փայլ: Հնում կարնեոլը համարվում էր թալիսման, որը կանգնեցնում է արնահոսությունը և մեղմացնում զայրույթը, տալիս է քաջություն, առաջացնում սեր և համակրանք:

 

Բոլոր ժամանակներում այն համարվել է թալիսման-քար: Հովանավորում է մայիս, հուլիս և օգոստոս ամսվա ծնվածներին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: