Հանրագիտարան

Շափյուղա

Հնում շափյուղան համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը: Ազնիվ շափյուղան Յուպիտերի հովանավորության ներքո ծնվածների պաշտպան քարն է համարվում: Այն մարմնավորում է հաստատունությունը, կարող է հանդարտեցնել կիրքը և մաքրել հոգին, օգնում է «հմայել» սիրելիին:

 

Հավատալիքների համաձայն՝ այն օժտված է զրպարտությունից պաշտպանելու, հիշողությունն ամրապնդելու, խոհեմությունն ու դատողականությունը զարգացնելու հատկությամբ: Մուգ կապույտ շափյուղան, որի մեջ միահյուսվել են անցյալի իմաստությունն ու անտեսանելի և հեռավոր ապագան, համարվում էր «իմաստունների թալիսմանը»:

 

Այն հոգեկան խաղաղության և վստահության, առաքինության քարն է, որը հաղորդում է տիրոջը ժուժկալություն, բերում ներքին համաձայնության, խթանում է հոգու ջերմության և բարության զարգացումը, իր տիրոջն է ձգում ընկերներին և վանում թշնամիներին:

 

Շափյուղա անվանում են միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ ամպայման նշվում է նրա գույնը՝ «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»:

 

Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը... կապույտի բոլոր երանգները, մանուշակակապտավուն, կանաչ, դեղին, նարնջագույն... Գույնը կախված է Fe, Ti, Cr, Mn, V, U խառնուրդի քանակությունից, կարծրությունը՝ 9:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: