Հանրագիտարան

Նռնաքար

Նռնաքարն իր անվանումն ստացել է հայտնի գիտնական և ալքիմիկոս Ալբերտ Մագնուսի կողմից:

 

Արևելյան և եվրոպական հավատալիքների համաձայն՝ նռնաքարը խորհրդանշում է համառությունն ու ուժը, հաստատունությունն ու նվիրվածությունը, առողջությունն ու հավատարմությունը: Պարսկաստանում այն համարում էին թագավորական քար և հավատում, որ նա, ով կրում է նռնաքար, իշխանություն է ձեռք բերում:

 

Նռնաքարի խորհրդավոր ուժի մասին առասպելներ են հյուսվում: Համարվում էր, որ այն բերկրանք է պարգևում, հաղորդում է առույգություն և լավատեսություն: Հղի կանանց նռնաքարը «խոստանում» էր բարեհաջող և թեթև ծննդաբերություն, տալիս էր կենսական ուժ և էներգիա նորածնին:

 

Միջնադարում նռնաքար կրում էին նաև տղամարդիկ, քանի որ աստղագետները պնդում էին, որ այս քարը պաշտպանում է վերքերից, ապահովում է բարիդրացիական հարաբերություններ ընկերների հետ, հեռացնում է վտանգը, պաշտպանում դավաճանությունից և ազատում մութ մտքերից:

 

Նռնաքարի երանգները բազմազան են՝ վարդագույնից մինչև մուգ կարմիր, վառ դեղինից և նարնջագույնից մինչև շագանակագույն, բաց կանաչից մինչև թափանցիկ սև: Այն հարթ և ողորկ մակերեսով բյուրեղ է: Նռնաքարը հարկավոր է պահպանել ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:

 

Գունավորումը պայմանավորված է բյուրեղի կառուցվածքում առկա երկ և եռավալենտ կատիոնների հարաբերակցության տարբեր համադրումներից, ինչպես նաև խամրածությունից, կարծրությունը՝ 6,5-7,5:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: