Հանրագիտարան

Հիմնվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը բացառիկ տեղ է զբաղեցնում ամերիկացիների կյանքում: Այն հիմնվել է 1800 թվականի ապրիլի 24-ին`   հետագայում դառնալով պետական մակարդակի ինստիտուտ:

Արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրադարանը դարձավ խոշոր միջազգային տեղեկատվական աղբյուր, որը և՛ գրադարան էր, և՛ գիտական կենտրոն:

 

Այսօր այն բազում ցուցահանդեսների և մշակութային ծրագրերի հովանավոր է: Գրադարանը գտնվում է Վաշինգտոնում՝ զբաղեցնելով հսկայական տարածք և ունի 250 նստատեղ ընթերցանողների համար:

 

Գրադարանը հիմնականում սպասարկում է Կոնգրեսի օրենսդիրներին, կառավարության անդամներին, գիտական աշխատողներին, մասնավոր և արդյունաբերական ընկերություններին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: