Հանրագիտարան

Օբսիդիան

Օբսիդիանը բնական հրաբխային ապակի է: Գույնը հիմնականում մուգ է: Քարե դարում օգտագործվում էր դանակներ, մանգաղներ, գեղարդներ, քերիչներ և այլ իրեր պատրաստելու համար: Ավելի ուշ դրանից սկսեցին պատրաստել դեկորատիվ իրեր և տարբեր զարդեր:

Օբսիդիան, սատանի եղունգ, վանակատ, ապակեքար և էլի տարբեր անվանումներ ունեցող այս միներալի վերաբերյալ առաջին գրառումը կատարվել է անտիկ ժամանակաշրջանում մ. թ. ա. 372-287թթ. ապրած հույն գիտնական Թեոֆրաստոսի կողմից:

 

Թեոֆրաստոսը նրան անվանել է Լիպարյան քար Միջերկրական ծովում գտնվող Լիպարյան կղզիների անունով: Օբսիդիան անվանումը տվել է հին հռոմեացի բնագետ Պոլինուս Ավագը:

 

Երկրաբանության մեջ օբսիդիան անվանումն օգտագործվում է XIX դարի սկզբներից`   պայմանավորված ռուս ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինի և ֆրանսիացի գիտնական Ֆ. Բյոդանի կողմից հրաբխային ապակու այդպիսի անվանումով կիրառելով: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: