Հանրագիտարան

Ագաթ

Ագաթը կիսաթանկարժեք քար է, նուրբ շերտավոր քաղկեդոնի տեսակ: Ագաթը բաղկացած է իրար միացած տարբեր գույների և թափանցիկության չափազանց բարակ ու անհամար շերտերից:

 

Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ տարբեր երկրների գիտնականներ փորձում են գտնել ագաթի խորհրդավոր բազմաշերտության գաղտնիքը: Կան տարբեր վարկածներ, բայց գատնիքը դեռ սպասում է իր բացահայտմանը: 

 

Լինում է տարբեր գույների և երանգների, զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով: Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6-6,5 է: Ագաթն առաջանում է հրաբխային ապարներում ջրային սիլիկաթթվային լուծույթների ներհոսման հետևանքով: 

 

Հայաստանում հայտնի են Սարի գյուղի և Շահնազարի հանքերը: Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր: Օգտագործվում է տեխնիկայի և ոսկերչության մեջ: Նաև հղկանյութ է:

 
Ագաթն օգնում է հաղթահարել դյուրագրգիռության, զայրույթի պոռթկումները: Այն իր տիրոջը հաղորդում է ուժ և երկարակեցություն, սրում է տեսողությունը: Ագաթը յուրահատուկ քար-հովանավոր է հատկապես նրանց համար, ովքեր ծնվել են ապրիլ, մայիս և հունիս ամիսներին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: