Հանրագիտարան

Սկսվեցին Բաստիլ ամրոցի կառուցման աշխատանքները

1370 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդի հրամանով դրվեց Բաստիլ ամրոցի առաջին քարը: Ամրոցն իր պատերով պիտի պաշտպաներ Փարիզն անգլիացիների հարձակումներից:

Բաստիլ բանտ-ամրոցի աշխատանքներն ավարտվել են 1382 թվականին: Այն կառուցվել է Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ։

 

Ունեցել է 8 բարձր աշտարակ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ 15-րդ դարում ամրոցը դարձել է պետական բանտ։

 

Բաստիլի գրավումով սկսվել է ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։

 

1987թ.-ին ոչ միայն Ֆրանսիան, այլև բողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմության մեջ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: