Հանրագիտարան

Աշխարհի ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցը

Արդեն մի քանի տարի անընդմեջ հնդկական Լակհնայու քաղաքի մասնավոր դպրոցը հայտնվում է Գինեսի գրքում ամենաշատ աշակերտ ունենալու համար: 2010-11թթ. ուսումնական տարում 39 հազար մարդ որոշել է այնտեղ կրթության ստանալ: Ըստ դպրոցի հիմնադրի՝ այժմ դպրոցում սովորում է ավելի քան 45 հազար աշակերտ:

Առաջին անգամ ուսումնական հաստատությունը Գինեսի գրքում հայտնվել է 1999 թվականին, երբ այնտեղ սովորում էր 22 հազար աշակերտ: Բացի այդ, այն աչքի է ընկնում ոչ միայն աշակերտների քանակով, այլև կրթության որակով:

 

Ուսումնական հաստատությունը բացվել է 1959 թվականին, որի համար հիմնադիրը ստիպված է եղել նույնիսկ պարտք վերցրել 300 ռուպի (այսօրվա փոխարժեքով մոտ 6 դոլար), ինչը բավարարել է ընդունել ընդամենը հինգ հոգու:
 
Ժամանակի ընթացքում ուսումնական հաստատությունը զարգացել է և 2002թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նույնիսկ արժանացել է հեղինակավոր կրթական մրցանակի, որին այդ պահին աշխարհի որևէ այլ դպրոց չէր արժանացել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: