Հանրագիտարան

Ձնծաղիկի օր

Գարնան ամենավառ խորհրդանիշը ձնծաղիկն է, որն ավետում է գարնան գալուստը: Ապրիլի 19-ին աշխարհի շատ երկրներում նշում են գարնանային գեղեցիկ մի տոն՝ Ձնծաղիկի օրը ("The Day of Snowdrop"): Այս տոնի արմատները գալիս են Անգլիայից, որտեղ տոնը նշվել է 1984 թվականից:

Ձնծաղիկներն աճում են հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Եվ քանի որ Անգլիայում այն աճում է ապրիլի կեսերին, ապա տոնը նշվում է ապրիլի 19-ին: Տոնը սիրված է և հայտնի այլ երկրներում նույնպես:

 

Անգլիայում կարծիք կա, ըստ որի՝ եթե տան շրջակայքում ձնծաղիկ տնկեն, այն կպաշտպանի տունը չար ոգիներից: Սակայն ամենից առաջ դա առաջին ծաղիկն է, որը հայտնվում է ձմեռայից ցրտերից հետո՝ խորհրդանշելով գարնան գալուստը, տաքի հաղթանակը ցրտի դեմ:
 
Գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» ("schneeglockchen"), անգլիացիները`  «ձյունե կաթիլ» ("snow-drop"), ֆրանսիացիները`   "niveole", որը համահունչ է լատիներեն "niveus"՝ «ձնե» բառին։
 
Ձնծաղիկները շատ ցրտադիմացկուն են. դիմանում են մինչև 10 աստիճան ցրտին և նույնիսկ սառցակալելուց հետո էլ շարունակում են ծաղկել։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: