Հանրագիտարան

Լիբերիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Մոնրովիա
Տարածքը՝ 111,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 3,3 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ լիբերիական դոլար

 

Լիբերիան (անգլերեն՝ Liberia) երկիր է Արևմտյան Աֆրիկայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ափամերձ գոտին ցածրադիր հարթավայր է, որը դեպի երկրի խորքը բարձրանում է և փոխվում Լեռնալիբերական բարձրության առավելագույն բարձրությունը Նիբա լեռը 1752 մ։ Մայրաքաղաքը Մոնրովիան է։
Այս պետությունը ստեղծվել է 19-րդ դարի առաջի կեսին նպատակ ունենալով այստեղ բակեցնել ԱՄՆ-ում ստրկությունից ազատված սևամորթներին։ Անկախություն է ձեռք բերել 1847-ի հուլիսի 26-ին։ 1989-96 և 1999-2003 թթ. քաղաքացիական կռիվները հազարավոր կյանքեր խլեցին և հսկայական վնաս պատճառեցին երկրի տնտեսությանը (համարվում է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը)։
 
Երկրի բնակչությունը բազմազգ է. բնակվում են կպելլեներ, լոմաներ, գրեբոներ, կրուներ և աֆրիկյան այլ ժողովուրդներ:
Լիբերիայի տնտեսության հիմքը երկաթի արդյունահանումն է և բնական կաուչուկատուների աճեցումը: Մշակում են նաև սուրճ, կակաո, ձիթատու արմավենի և այլն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: