Հանրագիտարան

Աշխարհի ամենաերկար այբուբենը

Ամենաշատ տառեր ունի կխմերերենի (Կամբոջայի հիմնական բնակիչների լեզուն) այբուբենը: Այն բաղկացած է 72 տառից:

Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին Էբլա քաղաքում (գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում):

 

Ամենավաղ այբուբենը փյունիկյանն է (Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին): Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև հռոմեացիներին, ըստ էության, նաև հայերին:

 

Մեկ այլ շառավղով այն թափանցել է Արևելք, Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ երկրներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: