Հանրագիտարան

Ամենից շատ ...

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաների մասին:

Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:

 

Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները: Յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:

 

Ալկոհոլի ամենամեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:

 

Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները: Տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:

 

Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:

 

Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, ոչխարները`   ուղտի մեջ։

 

Աղբյուր`   Erkusov.com

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: