Հանրագիտարան

Աշխարհի ամենաքաղցրահամ ծովը

Աշխարհի ամենաքաղցրահամ ծովը Բալթիկն է: Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը`   470 մ, մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։

Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով:

 

Հիմնական նավահանգիստներն են Սանկտ Պետերբուրգը, Տալլինը, Ռիգան, Լիեպայան, Կլայպեդան, Կալինինգրադը, Գդանսկ-Գդինյան, Շչեցինը, Ռոստոկ-Վառնեմյունդեն, Լյուբեկը, Քիլը, Կոպենհագենը, Մալմյոն, Ստոկհոլմը, Լուլեոն, Տուրկուն, Հելսինկին, Կոտկան։
 
Անվանումը
 
Հին սլավոնները Բալթիկ ծովն անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները`   Austurweg`   «արևելյան ճանապարհ»։ «Բալթիկ ծով» անվանումն առաջացել է ուշ լատիներեն mare Balticum-ից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ:
 
Կան մի քանի վարկածներ`   Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում), լիտվերեն baltas կամ լատվիերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը), լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: