Հանրագիտարան

Աշխարհի ամենաբարձր ջրվեժը

Աշխարհի ամենաբարձր ջրվեժն Անխելն է (իսպ.՝ ”Salto Ángel”, պեմոնյան լեզվով՝ ”Kerepakupai vena”, ինչը թարգմանվում է «Խոր տեղի ջրվեժ»): Այն գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում:

Ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձունքից, որը թարգմանաբար նշանակում է «Սատանայի լեռ»:

 

Ջրվեժի ընդհանուր բարձրությունը 979 մ է (ըստ որոշ տեղեկությունների՝ 1054 մ), ազատ անկումը՝ 807 մ, լայնությունը՝ 107 մ, ծախսը՝ 300 մ³/վ:

 

Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով վայր թափվող ջրի կաթիլները մինչև գետնին հասնելը գոլորշիանում ու մառախուղ են դառնում:

 

Անխելը հայտնաբերել է ամերիկացի օդաչու Ջեյմս Էյնջելը, որը թռչել էր ջրվեժի վրայով 1935 թվականին (նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել):

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: