Հանրագիտարան

Աշխարհի ամենաջրառատ գետը

Աշխարհի ամենաջրառատ գետն Ամազոնն է (6370 կմ): Ամազոն (պորտուգալերեն և իսպաներեն Rio Amazonas) գետը գտնվում է Հարավային Ամերիկայում:

Ամազոնն առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Գետի Երկարությունը Մարանյոնիի ակունքից 6437 կմ է, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից 7000 կմ է։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։

 

Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Միջին ծախսը (հոսքը)`   200 000 մ³/վրկ է, առավելագույնը`   300 000 մ³/վրկ, միջին տարեկան ծախսը`   7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 մլրդ տոննան։
 
Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունն ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը`   4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակներն են աջից`   Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու, ձախից`   Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստներն են Բելենը, Սանտարենը, Օբիդուսը, Մանաուսը (Բրազիլիա), Իկիտոսը (Պերու)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: