Հանրագիտարան

Նաթան Էյդելման

Ռուս գրող-պատմաբան Նաթան Էյդելմանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայում: 1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և վեց տարի դասավանդել է դպրոցում որպես պատմության ուսուցիչ: Ապա Մոսկվայի Իստրա քաղաքի թանգարանում աշխատել է որպես գիտական ասիստենտ:

Դպրոցի ուսուցչի պաշտոնից նա ստիպված հեռացել է, քանի որ ընդգրկվել էր «ազատամիտ պատմաբաններ» համալսարանական խմբի մեջ: Այդ իսկ պատճառով նրան ձերբակալում են:

 

1965 թվականին Նաթան Էյդելմաը դառնում է պատմական գիտությունների թեկնածու: Նա գրքեր է գրել դեկաբրիստներ Սերգեյ Մուրավյովի, Միխայիլ Լունինի, Բեստուժով եղբայրների և այլ գործիչների գործունեությունների մասին: 

 

Մեծ ճանաչում են գտել նրա «Ռուսաստանի պատմությունը 18-19 րդ դարերում» աշխատությունը: Պատմաբան Նաթան Յակովլևիչը մահացել է Մոսկվայում 1989 թվականի նոյեմբերի 29-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: