Հանրագիտարան

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է: Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված կրթության ժառանգության շատ օրինակներ այսօր էլ օգտագործվում են նախնական նշանակությամբ:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիան է նպաստել պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը`   Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և այլն: Այն մեծապես նպաստել է նաև հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման և կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին:
 
Ավելի քան 45 հնագիտական վայր՝ որպես «համընդգրկուն բացառիկ արժեք», այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:
 
Համաշխարհային ժառանգության ցուցակը չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով`   մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական, քաղաքաշինական հուշարձաններ և այլն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: