Հանրագիտարան

Հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթը

Հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթը «Մշո ճառընտիր»-ն է: Գրվել և ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի Ավագ վանքում։ Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը։

Մատյանն ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կգ։ «Ճառընտիրը» հափշտակել են այլազգիները, և հետագայում փրկագնվել է 4000 արծաթով, որի հանգանակությունը կատարել է գյուղացիությունը։

 

Մեծ եղեռնի օրերին երկու գեղջուկ հայուհի (նրանց անուններն անհայտ են) «Մշո ճառընտիրը» երկու մասի են բաժանում և հասցնում Արևելյան Հայաստան՝ փրկելով թուրք զավթիչների և ջարդարարների ձեռքերից։
 
Ներկայումս «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 17 թերթը՝ Վենետիկում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: