Հանրագիտարան

Հեմոֆիլիայի համաշխարհային օր

Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day):

Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար:

 

Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Ռուսաստանում ապրում է շուրջ 15 հազար հեմոֆիլիայով հիվանդ, որոնցից 6 հազարը երեխաներ են:

 

Ավելի ստույգ թիվ ոչ-ոք չգիտի, քանի որ Ռուսաստանում չկա հեմոֆիլիայի հիվանդների ազգային ռեգիստր: Դեռ վերջերս հիվանդ երեխաներից շատ քչերն էին ապրում մինչև հասուն տարիքին հասնելը (Ռուսաստանում հեմոֆիլիայով հիվանդների տարիքի միջին տևողությունը 30 տարեկան է):

 

Այժմ ռուս մասնագետների զինանոցում ի հայտ են եկել բուժման նորարարական մեթոդներ, որոնք հնարավորություն տվեցին զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը և երկարացնել կյանքի տևողությունը:

 

Բացի այդ, հեմոֆիլիայի բուժման նոր միջոցները բարձրորակ նյութեր են, որ չեն պարունակում մարդկային ծագման սպիտակուցներ, ինչը և դրանց անվնաս է դարձնում պոտենցիալ վիրուսային վարակի տեսանկյունից:

 

Հեմոֆիլիայով հիվանդները բարձրորակ դեղամիջոցների օգտագործման դեպքում կարող են լիարժեք կյանք վարել, սովորել, աշխատել, ընտանիք կազմել, այսինքն`   լինել հասարակության լիիրավ անդամ և օգուտ բերել իրենց երկրին:

 

Սակայն դեռևս հակահեմոֆիլային դեղամիջոցների ոչ բավարար ապահովումն առաջին հերթին հեմոֆիլիայով տառապող երեխաների և երիտասարդների շրջանում հանգեցնում է վաղ հաշմանդամության:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: