Առողջապահություն

Հանգստանալուց առաջ պետք է այցելել բժշկի

Վիճակագրության համաձայն՝ առողջարանում յուրաքանչյուր չորրորդ հանգստացողը հիվանդանում է: Այդ հիվանդություններն առաջանում են հանգստի առաջին օրերին, որոնք հրահրվում են երկար թռիչքների, եղանակային կտրուկ փոփոխությունների և կենսակերպի պատճառով: Դրանից խուսափելու համար հարկ է չսառել, շատ չուտել, միջանցիկ քամիներից հեռու մնալ: Արձակուրդի ժամանակ, սակայն, դրսևորվում են ոչ միայն նոր, այլև քրոնիկական հիվանդությունները: Որպեսզի դա տեղի չունենա, հարկ է չեզոքացնել հիվանդության օջախները: Դրանում կօգնի բժիշկը:
Ատամնաբույժ
 
Ատամնաբույժին հարկ է այցելել հանգստի գնալուց առաջ, եթե նույնիսկ ատամները չեն անհանգստացնում. հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ատմնալիցք կատարել, որն ըստ կանոնների՝ անցկացվում է երեք այցելության ընթացքում:
 
Թերապևտ
 
Եթե արդեն 40-ն անց եք, ապա հանգստի մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ զ/ճ-ն նորմալ է: Տարիքի հետ զ/ճ-ն կարող է բարձրանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ: Երկար թռիչքներն ու եղանակի կտրուկ փոփոխությունը կարող են հրահրել հիպերտոնիկ կրիզ: 
 
Քիթ, կոկորդ, ականջաբան
 
Ականջներում ծծմբաթթվով խցանումները սովորաբար ինքնըստինքյան չեն դրսևորվում, ուստի մինչև ականջի մեջ ջուր լցվելը, դրա գոյության մասին ոչ ոք չի կասկածում: Այտուցված խցանումն ականջներում առաջացնում է աղմուկ և ծանրության զգացողություն, իսկ այն առանց բժշկի օգնության ինքնուրույն բացելն անհնար է:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: