Հանրագիտարան

Աշխարհի ամենալուռ վայրը

Աշխարհի ամենալուռ վայրը համարվում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիան: Սենյակի՝ 10մ հաստության պողպատից ու 1մ բետոնե շերտից պատրաստված պատերը պատված են 1մ հաստությամբ տախտակներով:

Սենյակը 99,99% ձայնամեկուսացված է: Բավական է, որ մարդ այդ սենյակում անցկացնի որոշ ժամանակ, և նրա մոտ կառաջանան տարօրինակ զգացողություններ և պատրանքներ:

 

Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդ կարողացել է անցկացնել Օրֆիլդի լաբորատորիայում, եղել է 45 րոպե:

 

Ինքը՝ հիմնադիրը, դիմացել է միայն 30 րոպե՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց աղմուկի բացակայությունը՝ լռությունը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: