Առողջապահություն

Անհրաժե՞շտ է արդյոք ֆոլաթթուն բոլորին

Ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ Գերմանիայում նորածինների մոտ նյարդափողի արատը բավականին տարածված շեղում է, իսկ ֆոլաթթվի ակտիվ օգտագործումը կարող է 85-100% -ով կանխել նման դեպքերը: Դոյչես Էրտցըբլաթ Ինթերնացիոնալ (Deutsches Ärzteblatt International) ամսագրում Վոլֆգանգ Հերմանը և Ռիմա Օբիեդը ներկայացնում են այս թեման:
Ֆոլաթթվի կիրառումը հղիության վաղ շրջանում երաշխավորում է, որ երեխան նյարդափողի արատ չի ունենա, որը հայտնի է որպես բիֆիդի մեջք: Գերմանիայում ամեն տարի ախտորոշվում է այս հիվանդության 800 դեպք:
 
Ֆոլաթթվով հարստացված կերակրի օգտագործումը, սակայն, Գերմանիայում դեռևս ակտիվ վեճերի առարկա է: Ֆոլաթթվի մեծ չափաբաժինն արագացնում է որոշ տեսակի քաղցկեղների աճը: 
 
Հերմանը և Օբիեդն ուսումնասիրել են տարբեր միջազգային հետազոտություններ և ցույց տվել, որ այս կասկածն անհիմն է:
 
Օրինակ՝ ստամոքսի քաղցկեղ ունեցող հիվանդների քանակի աճի միջև կապ չի գտնվել  ԱՄՆ-ում և Կանադայում ֆոլաթթվով սննդամթերքը հարստացնելու ծրագրի սկսելուց հետո:
 
Համաձայն հետազոտողների`   քաղցկեղների աճը կարող է բացատրվել ոչ թե ֆոլաթթվի, այլ տվյալ ժամանակաշրջանի՝ քաղցկեղի հայտնաբերման ծրագրի բարելավմամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: