Առողջապահություն

Վաղ սնուցման ազդեցությունը

Կյանքի առաջին օրերին կամ շաբաթներին սնուցումը կարող է երկար ժամանակ ազդեցություն ունենալ առողջության վրա: Սա հաստատվում է մանկաբուժական ակադեմիական միության հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտության մեջ:
Մետաբոլիկ ծրագրավորումը հասկացություն է, որը պնդում է , որ կյանքի վաղ շրջանում սնման տարատեսակությունը կարող  է ծրագրավորել մետաբոլիզմը և մարդու առողջությունն ապագայում: Այս հետազոտության մեջ գիտնականները համեմատել են առողջ մարդկանց երեք խմբի աճը, զարգացումը և անոթային ճնշումը: Մի խումբն ստացել է միայն կրծքի կաթ կյանքի առաջին չորս ամիսներին:
 
Մյուս երկու խմբերը պատահականորեն բաժանվել են երկու խմբի`   նրանք, ովքեր սպիտակուցային ցածր պարունակության խառնուրդներ են ընդունել 1,8 գ/100կկալ, նրանք, ովքեր ընդունել են սպիտակուցային բարձր պարունակությամբ՝ 2,7գ/100կկալ:  Սպիտակուցային խառնուրդները եղել են խորհուրդ տրված չափաբաժնի մեջ 1,8-3գ/100կկալին:  
 
Չորս ամիս հետո երեխաները, որոնց կերակրել են սպիտակուցային խառնուրդով, շարունակել են այն ընդունել, իսկ կաթով սնվողներին սկսել են սպիտակուցային ցածր պարունակությամբ խառնուրդ տալ, եթե դա անհրաժեշտ է եղել:
 
Հետազոտողները, որոնք ուսումնասիրել են երեք տարվա ընթացքում 234 երեխայի, բացահայտել են, որ կյանքի առաջին շաբաթներին միայն կաթով կերակրելը առաջ է բերել աճի հաուկ սխեմա և յուրահատուկ մետաբոլիկ բնավորություն՝  տարբերվելով խառնուրդներով կերակրված երեխաներից: Նորածինների համար նախատեսված խառնուրդներում պարունակվող սպիտակուցները կարող են նման փոփոխություններում առաջատար գործոն լինել:
 
Կյանքի առաջին 15 օրերին  ինսուլինի մակարդակը միայն կաթով կերակրված երեխաների մոտ ցածր է եղել: Այս փոփոխություններն առկա էին չորս ամսվա ընթացքում, սակայն 9-րդ ամսում ոչ մի տարբերություն չի նկատվել: Խմբերի միջև աճի սխեմաները նույնպես տարբերվել են կյանքի առաջին տարիներին, սակայն երեք տարեկանից հետո հասակի, քաշի և այլ գործոնների միջև տարբերություններ չեն նկատվել:
 
Բացառություն են կազմել գլխի շրջագիծը, որը մի քիչ փոքր է եղել սպիտակուցների ցածր պարունակությամբ խառնուրդներով կերակրված երեխաների մոտ՝ չնայած, որ այն եղել է նորմայի մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: