Հանրագիտարան

Էկոլոգիական գիտությունների օր

Ապրիլի 15-ն Էկոլոգիական գիտությունների օրն է: 1992 թվականին տոնն ամրագրվել է ՄԱԿ-ի օրացույցում: Քննարկվել են խնդիրներ, որոնք լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, խոչընդոտում մարդկության գոյատևմանն ու կայուն զարգացմանը:

Էկոլոգիան (հին հուն.՝ οἶκος - կացարան, բնակարան, տուն, ունեցվածք, λόγος - հասկացություն, գիտություն, ուսմունք, տեսություն) գիտություն է կենդանի օրգանիզմների, նրանց համակեցությունների միջև ու շրջակա միջավայրի մասին:

 

Այս տերմինն առաջին անգամ առաջարկել է գերմանացի կենսաբան Հեկկելը 1866թ.-ին գրած «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում ("Generelle Morphologie der Organismen"):

 

Այս տոնի հիմնական նպատակն էկոլոգիական գիտությունների, կրթության և մշակույթի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գաղափարի ամրապնդումն ու տարածումն է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: